fbpx
Սպորտ

ՄաքԳրեգորը խուսափում է ցանկացած ծանր մենամարտից․ Նուրմագոմեդով

UFC-ի թեթև քաշային Հաբիբ Նուրմագոմեդովը խոսել է Քոնոր ՄաքԳրեգորի հետ հնարավոր ռևանշի մասին։

«Մարդիկ ցանկանում են տեսնել այն ժամանակվա կատարվածի շարունակությունը: Նրանք փափագում են դրաման: Հարցրեք նրանց, թե մեզանից ո՞վ կհաղթի և 99%-ը կպատասխանի, որ առաջին խաղը կկրկնվի: Մարդիկ ցանկանում են տեսնել քաոս, Big Drama Show: Միայն դրա համար են բոլորը ցանկանում, որ մեր ռևանշը տեղի ունենա:

Երկրորդ մենամարտը մեծ գումարներ կբերի և դրամայի առումով լավ կլիներ: Բայց Քոնորը հարմար չէ տիտղոսի լուրջ պայքարի համար:

Եվ այժմ վերջին տասը մենամարտերում երեք հաղթանակ տարած մարտիկին հաղթելով, բոլորն ասում են, որ նա վերադարձել է: Ոչ, եկեք պայքարենք իսկապես կոպիտ հակառակորդի հետ, ինչպիսին է Ջասթին Գետժին:

Եվ թող քաշը թեթևացնի, իջնի թեթև կատեգորիա: Դա իմ կարծիքն է: Չեմ կարծում, որ Քոնորը խուսափում է հենց Գետժիից, նա, ընդհանուր առմամբ, խուսափում է ցանկացած ծանր մենամարտից», – Նուրմագոմեդովի խոսքերը մեջբերում է TMZ-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ