UFC-ի նախագահ Դենա Ուայթը հայտնել է, որ Աբու Դաբիում անցկացվող UFC 242 մրցաշարին, երկու քաշային կարգերում կազմակերպության չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը ներկա չի լինելու։ Գլխավոր մենամարտում միմյանց դեմ մրցելու են ռուս Խաբիբ Նուրմագամեդովը և ամերիկացի Դաստին Պորյեն:
UFC-ի նախագահը խոսքերը մեջբերում է ESPN-ն. «Քոնորը չի ժամանելու Աբու Դաբի: Մենք ամսվա ընթացքում երկու անգամ խոսում ենք Քոնորի հետ:
Երեկ երեկոյան ես զրուցել եմ նրա հետ: Քոնորը չի ժամանի Աբու Դաբի, բայց դիտելու է մենամարտը»։ Խաբիբ Նուրմագամեդովի և Դաստին Պորյեի միջև մենամարտը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 7-ին:
Նախորդ անգամ Խաբիբ Նուրմագամեդովը մենամարտել է 2018 թվականի հոկտեմբերին: Մենամարտում հաղթել էր հենց Մաքգրեգորին: Մենամարտից հետո մասսայական ծեծկռտուք էր սկսվել, ինչի պատճառով ռուս և իռլանդացի մարզիկներն էլ որակազրկվել էին երկար ժամանակով: