fbpx
Սպորտ

Մաքս Վերստապենը իրեն հիանալի մրցարշավորդ է համարում

21-ամյա «Ռեդ Բուլ»-ի մրցարշավորդ Մաքս Վերստապենը կարծում է, որ իր կարերայում թերություններ չկան՝ ընդգծելով իր կայուն ձևը:

«Ես սկսեցի բավականին վաղ սկսեցի ելույթ ունենալ, ուստի այս մակարդակը նորմալ է: Մրցարշավորդների մեծամասնությունը գալիս է Ֆորմուլա 1 21 կամ 22 տարեկանում: Չեմ կարծում, որ կան շատ ավելի առաջադեմ մրցաշավորդներ, նույնիսկ եթե նրանք 29 կամ 30 տարեկան են:

Ես ինչի՞ վրա եմ հիմնվում/ արագություն, կայունություն, թիմային աշխատանք. սրանք ամենակարևոր բաներն են », – ասել է Վերստապենը GPFans- ին տված հարցազրույցում:

Վերստապենը ներկայումս ցուցակի երրորդ հորիզոնականում է: Հիշեցնենք, որ նա միակ մրացարշավորդն  էր, որը այս մրցաշրջանում կարողացավ կոտրել «Մերսեդես» -ի  վարորդների գերակայությունը։ Նշենք, որ հոլանդացին երկու հաղթանակ տարավ «Ռեդ Բուլ»-ի համար, մնացած հաղթանակները բաժին հասան գերմանական թիմին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ