«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 16-ին, ժամը 07.15-ին, ոստիկանության Բագրատաշենի անձնագրային ծառայությունից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 39-ամյա Արմեն Բ.-ն, որը մայիսի 6-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ «Դոմոդեդով» օդանավակայանի գծային բաժնի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 226 հոդվածի (մաքսանենգություն) մեղադրանքով:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։