fbpx
Սպորտ

Մարադոնայի մահվան հետ կապված մեղադրանք է առաջադրվել 7 անձի

Արգենտինայում քրեական գործեր են վարվում լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ:

Նշվում է, որ յոթ անձի մեղադրանք է առաջադրվել Մարադոնայի մահվան հետ կապված։ Նրանց սպառնում է 8-ից 25 տարվա ազատազրկում:

Դատական ​​գործի մեջ ասված է, որ Մարադոնայի առողջությանը հետևող բժշկական թիմը կատարել է անտեղի ու անխոհեմ գործողություններ՝ հիվանդի առողջական վիճակը թողնելով ճակատագրի վրա:

Մարադոնան կյանքից հեռացավ անցյալ տարվա նոյեմբերին՝ 60 տարեկան հասակում:

Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ