fbpx
Սպորտ
13:14 07/02/2020

Մարաշլյանը՝ գոլային փոխանցման հեղինակ․ Ուրուգվայի և Բրազիլիայի Մ23 թիմերը ոչ ոքի խաղացին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տոկիո-2020-ի որակավորման փուլում Ուրուգվայի Մ23 տարեկանների ֆուտբոլի հավաքականն արտագնա խաղում մրցեց Բրազիլիայի իրենց հասակակիցների հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:

Առաջին խաղակեսում ուրուգվայցիների կազմում աչքի ընկավ Ուգարտեն՝ գնդակն ուղարկելով հակառակորդի դարպասը Դիեգո Ռոսի Մարաշլյանի գոլային փոխանցումից հետո։

Քիչ անց հաշիվը հավասարվել է՝ Ուրուգվայի հավաքականի դարպասապահ Դե Արուաբարենայի անփույթ խաղի պատճառով։

Նշենք, որ Արգենտինայի հավաքականը, հաղթելով Ուրուգվային և Կոլումբիային, մեկ տուր առաջ նվաճել է ՕԽ-ի ուղեգիր: Բրազիլիան 2 խաղից հետո ունի 2 միավոր ու վերջին տուրում վիճարկելու է երկրորդ ուղեգիրը Ուրուգվայի ու Կոլումբիայի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ