Պրոպագանդան մարդկանց ուղեղները լցնում է, թե պատերազմը իշխանություններն են պարտության տարել՝ Արցախը հանձնելու համար

Ամենադիտվածներ

Պրոպագանդան մարդկանց ուղեղները լցնում է, թե պատերազմը իշխանություններն են պարտության տարել՝ Արցախը հանձնելու համար

Ինչ Սահմանադրական դատարանը գնացել է խորհրդակցության, պրոպագանդան մարդկանց ուղեղները սկսել է «լցնել», որ պատերազմը իշխանություններն են պլանավորել և իշխանություններն են պարտության տարել՝ Արցախը հանձնելու համար:

Սրանք բոլորիս ծանոթ ասույթներ են՝ դեռևս 18-ի շարժումից, բայց հիմա սրանց զուգահեռ մի ուրիշ ալիք են միացրել․ «Հեսա պատերազմ է լինելու և Հայաստանից հողեր են հանձնելու»:

Ո՛չ հեգնում եմ, ո՛չ կշտամբում եմ, ուղղակի ուզում եմ ասել, որ գրեթե նույն իրավիճակի զգացողություններն են փորձում առաջացնել, ինչ պատրազմից հետո էր: Իրենց թվում է, թե սահմանային բախումների պարագայում մարդկանց ոտքի են հանելու ու իշխանությունը զավթեն, իսկ ՍԴ-ն իրենց սրտի որոշումն է ընդունելու:

Չի լինելու նման բան, քանի ԵՄ-ն, ԱՄՆ-ն և այլ ուժային կենտրոններ ձեռքները դրել են մեր փոքրիկ տարածաշրջանի վրա: Իսկ այստեղի խաղացողների «վինտիլները»՝ ձգել… իզուր էներգիա մի վատնեք, թափ տվեք ձեզ ու գործեք հայրենիքի շահերի համար, ոչ թե ուրիշի համար կամ հայրենիքի դեմ:

Azat.tv-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյան։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ