Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանոն կարող է կարիերան շարունակել Իտալիայում: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, «Ռոման» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով: Հռոմեական ակումբը ցանկանում է վարձակալել խաղացողին, այնուհետև գնել ամբողջ տրանսֆերը:
Մարիանոյի հետ Մադրիդում այնքան էլ մեծ հույսեր չեն կապում ու լավ առաջարկի դեպքում Զիդանը կհրաժարվի նրա ծառայություններից:
Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս « համարի խաղաշապիկով, որն, ինչպես հայտնի է դարձել, այս մրցաշրջանից կրելու է Էդեն Ազարը: