Mars InSight ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայանը ձեռնամուխ Է եղել Կարմիր մոլորակի վրա եղանակային պայմանների կանոնավոր չափումներին: Նրա կողմից հավաքված տվյալները փետրվարի 19-ին հասանելի են դարձել առաքելության կայքում: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այդ ծառայությունը ներկայացնում Է Մարսի վրա եղանակի վերաբերյալ InSight-ի հավաքած տեղեկատվությունը՝ շրջակա միջավայրի ջերմաստիճանը, քամու արագությունը և մթնոլորտային ճնշումը: Փետրվարի 17-ի եղանակը մոլորակի վրա տիպական Է եղել այն վայրի համար, որտեղ գտնվում Է մոդուլը՝ ըստ Ցելսիուսի մինուս 17-ից մինչև մինուս 95 աստիճան, քամու առավելագույն արագությունը՝ վայրկյանում 17 մետր»,-հայտարարել են NASA-ում: Տվիչների մի ամբողջ հավաքածուի շնորհիվ, որոնցից երկուսը տեղակայված են անմիջապես մոլորակի մակերևույթի վրա, կայանը կարող Է ավելի ստույգ գրանցել «եղանակային ցուցանիշները» Մարսի վրա, քան ցանկացած սարք, որն ավելի վաղ ուղարկվել Է Կարմիր մոլորակ: «InSight-ը չափումների արդյունքները գրանցում Է ամեն վայրկյան և ամեն օր դրանք ուղարկում Է Երկիր»,-պարզաբանել են NASA-ում: Mars InSight ավտոմատ կայանը, որի ստեղծումը արժեցել Է 828 մլն դոլար, 2018 թվականի մայիսին արձակվել Է Կալիֆոռնիայի նահանգում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Վանդենբերգ բազայից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: