fbpx
Աշխարհ

Մարշալյան կղզիներում լաբորատորիա չլինելու պատճառով ոստիկանությունը դիմել է ԱՄՆ դեսպանատուն

Ձկնորսը Մարշալյան կղզիների Կվաջալեյն կոչվող կորալային կղզում 4 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 48 կգ կոկաին է «որսացել», հաղորդում է RNZ ռադիոկայանը:

Ռադիոկայանի տվյալներով՝ անցած շաբաթ տեղացի բնակիչը ձկան փոխարեն կարթի մեջ պրոֆեսիոնալ կերպով փաթեթավորված սպիտակ փոշով լի փաթեթներ է հայտնաբերել, որից հետո անմիջապես զանգահարել է ոստիկանություն:

Մարշալյան կղզիներում համապատասխան լաբորատորիա չլինելու պատճառով ոստիկանությունը դիմել է ԱՄՆ դեսպանատուն՝ փորձաքննության նպատակով թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի բաժնի աշխատակիցներին ուղարկելու խնդրանքով: Ինչպես հայտարարել է ոստիկանության փոխկոմիսար Ռոբսոն Ալմանը՝ հետագա պարզաբանման նպատակով գործը քննչական վարչություն է հանձնվել: Նա ընդգծել է, որ չի կարող հաստատել, թե արդյոք փաթեթներում իսկապես կոկաին է եղել:

Ռադիոկայանը նշում է, որ նման «գտածոները» Մարշալյան կղզիներում հազվադեպ երևույթ չեն: Ամենաաղմկահարույց դեպքը տեղի է ունեցել 2004թ.-ին, երբ ափամերձ տարածքում հարյուրավոր կիլոգրամ կոկաին էր հայտնաբերվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ