fbpx
Քաղաքականություն

Հայցվորը պահանջում է ՀՔԾ պետից` հերքել զրպարտություն համարվող տեքստը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, սույն գործով որպես մեղադրյալ ներգրավված Վահագն Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայցը հետ է վերադարձվել:


Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ հայցադիմումը հետ է վերադարձվել դրանում թույլ տրված խախտումները վերացվելու եւ եռoրյա ժամկետում դատարան կրկին ներկայացնելու պատճառով:


Նման որոշում կայացրել է դատավոր Հայարփի Զարգարյանը: Հայցվորը պահանջում է ՀՔԾ պետից` հերքել զրպարտություն համարվող տեքստը: Թե մասնավորապես ինչն է Հարությունյանը համարել զրպարտություն, առայժմ հայցվոր կողմը «գաղտնի է» պահում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ