5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հերթափոխ:
Հերթափոխից առաջ զինծառայողները զորամասի բուժկետում անցել են բուժզննում, մասնակցել նախապատրաստական միջոցառումներին: Վերադաս հրամանատարությունը ստուգել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի բարոյահոգեբանական վիճակն ու պատրաստության աստիճանը, հանդերձանքը, սպառազինության և իրային միջոցները: