Բաղրամյան զորավարժարանում անցկացվել է մարտավարական զորավարժություն

pn

Ամենադիտվածներ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոյեմբերի 29-ին «Բաղրամյան» զորավարժարանում N զորամիավորման զորամասերից մեկի մասնակցությամբ անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ «Հակահարձակողական մարտի կազմակերպումն ու պայմանական հակառակորդի նշանակետերի խոցումը» թեմայով։

«Ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության կարողությունները, զինծառայողների անհատական հմտությունները։ Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված մարտական խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ