fbpx
Իրավական

Մարտի մեկի գործը կմակագրվի դատավոր Դավիթ Գրիգորյանին

Բարձրագույն դատական խորհրդի հասարակայնության հետ կապերի և մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործը համակարգչային եղանակով մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին.

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ գլխի պահանջներին և «Դատավորների միջև գործերի բաշխման‚ վերաբաշխման և կոլեգիալ դատական կազմերի ձևավորման համակարգչային ծրագրի շահագործման կարգը սահմանելու մասին» 2018թ. Օգոստոսի 2-ի թիվ ԲԴԽ -30-Ո-71 որոշման համապատասխան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը համակարգչային եղանակով պատահական բաշխման սկզբունքով մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին»:

https://www.facebook.com/arman.vladimirovich/posts/2179811278722761

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ