fbpx
Իրավական

Մարտի 1-ի մայր գործով հարցաքննվել է Բակո Սահակյանը․ ՀԺ

Մարտի 1-ի մայր գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը ՀԺ-ի հետ զրույցում չմեկնաբանեց տեղեկությունը: Իսկ Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն էլ մեր հարցին ի պատասխան ասաց, որ նման տեղեկություն չունի, չի կարող ասել:

Չի բացառվում, որ Բակո Սահակյանը հարցաքննվել է՝ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Արցախից Երեւան զորք բերելու հանգամանքների վերաբերյալ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»:

Ավելի վաղ սույն գործի անջատված մասով որպես վկա հարցաքննվել էին Սերժ Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ