Football Italia-ն հայտնում է, որ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այս մասին նշել է «Ռասինգի» նախագահ «Ռասինգի» նախագահ Վիկտոր Բլանկոն։
Վիկտոր Բլանկոն ըդգծել է, որ այնպիսի զգացողություն ունի, որ Լաուտարոն մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը, թեպետ նա չի զրուցել Մարտինեսի հետ այդ թեմայով վերջին ժամանակներում։
«Մենք չափաբաժին ունենք գործարքից։ Ի ուրախություն մեզ, վաճառելով նրան «Ինտերին»՝ մենք կանխատեսել էինք Լաուտարոյի աճը ու համապատասխան դրույթ ենք ամրագրել պայմանագրում։ «Ինտերը» մեզ 2 միլիոն եվրո էր առաջարկում այդ դրույթը հանելու համար»,- ասել է արգենտինական ակումբի նախագահը։
Նշենք, որ «Ռասինգի» հիմնական թիմում Լաուտարոն խաղացել է 2015-2018 թվականներին