«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է ամերիկյան ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի վիճակի մասին, ով ավելի վաղ ազդրի վնասվածք էր ստացել։
«Մեսսին ապաքինվում է, նա արդեն մի քանի օր է, ինչ խաղադաշտում է, և ամեն օր նա ավելի լավն է դառնում։ Մենք ուշադիր հետևում ենք նրա ապաքինմանը։
Դաշտ մտնելը դեռ չափազանց վաղ է։ Պետք է սպասել առնվազն հաջորդ շաբաթ։ Նա ընդամենը չորրորդ օրն է, ինչ խաղադաշտում է»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։