Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.
«Քիչ առաջ ստացա ՀՀ գլխավոր դատախազության պատասխանն առ այն, որ ՀՀ ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված կալանվարումը՝ որպես խափանման միջոց, չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ առաջարկս մերժվել է:
Հիշեցնեմ, որ առաջարկն իմ կողմից գլխավոր դատախազին էր ուղարկվել սեպտեմբերի 28-ին՝ ելնելով երկրում իրավիճակի կտրուկ փոփոխությունից»։
https://www.facebook.com/marukyan.edmon/posts/4507034066034952