«Մեծ հաշվով այս երեք օրերի ընթացքում հանգիստ տեղներս նստած հետևում ենք, թե ինչպես է քննարկումն ընթանում, բայց մի բան ակնհայտ է՝ քննարկումը զարմանալիորեն ընթանում է անհանդուրժողականության մթնոլորտում: Ես զարմանում եմ՝ շատ քիչ առաջ ընդդիմադիր ուժը, իշխանություն դառնալով, ո՞նց է այդքան արագ դառնում անհանդուրժող ընդդիմության նկատմանբ»,- նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա անդրադարձավ Փաշինյանի այն հայտարարությանը, որ աղքատությունը մարդկանց գլխներում է:
«Հիշում եմ այն ժամանակ, երբ մենք աղքատ էինք, ո՞վ էր մեղավոր. միակ և անկրկնելի մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, երկու հազարականներին երբ որ մենք աղքատ էինք, ես հիշում եմ՝ Ռոբերտ Քոչարյանն էր, հետո մինչև 2018 թվականը ո՞վ էր մեղավորը՝ Սերժ Սարգսյանը: Մենք այդպես ենք սովորեցված, այդպիսին է մեր քաղաքական համակարգը»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ երբ գալիս է հեղափոխությունը, հեղափոխության լիդերը հայտարարում է, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է, այս դեպքում հարց է առաջանում՝ կառավարիչները ինչի՞ համար են, ի՞նչ են անելու:
«Բա լավ, այն ժամանակ ինչի՞ էին առաջնորդները մեղավոր, որ մենք աղքատ էինք, հիմա չորրորդ առաջնորդն ասում է՝ ես չեմ լինելու մեղավոր, եթե դուք լինեք աղքատ, որովհետև այն ձեր գլուխներում է»,- հավելեց պատգամավորը:
Աղբյուր՝ http://galatv.am