Այսօր Բրյուսելում անցկացվում է ԵՄ անդամ պետությունների առաջնորդների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների առաջնորդների գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Այս միջոցառմանը զուգահեռ՝ Բրյուսելում հավաքվել են Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի («ALDE») քաղաքական ուժերի ղեկավարները, որտեղ ներկա եմ նաև ես:
- Մարուքյանը անդրադարձել է Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությանը
- Ընդդիմությունը չի բոյկոտում ԱԺ աշխատանքները, որովհետև ԱԺ-ում փող, պաշտոն կա․ Մարուքյան
Բնականաբար, բոլորի մտահոգությունն ու առաջնային քննարկման առարկան ռուս-ուկրաինական պատերազմն է, իսկ մեր պարագայում, բացի նշված ընթացող պատերազմից, օրակարգում են Արցախյան հակամարտության նոր դրսևորումները: Ադրբեջանի կողմից գազային տեռորի միջոցով Արցախում էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունը, ինչի ուղիղ հետևանքն է Արցախում արդեն մի քանի օր շարունակվող հումանիտար աղետը, Ադրբեջանի իշխանությունների թշնամական գործողություններն ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության, հայ ռազմագերիների վերադարձի հարցը: Եվ այս ամենը մեկ անգամ ևս միջազգային հանրությանն ապացուցում է այն իրողությունը, որ Ադրբեջանը երբեք չի հարգի և առավել ևս չի ապահովի Արցախի ժողովրդի իրավունքները։
Նշված հանգամանքները քննարկելու նպատակով մի շարք հանդիպումներ եմ ունենալու ինչպես Եվրախորհրդարանի «Renew Europe» խմբի առաջնորդների, այնպես էլ «ALDE» դաշինքի ԵՄ երկրների կուսակցությունների առաջնորդների և կարծիք ձևավորող այլ ինստիտուտների և ուժերի ներկայացուցիչների հետ»,- գրել է նա։

