Զինծառայողների ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու, ինչպես նաև անձնակազմի հանգիստը կազմակերպելու նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են կիրակնօրյա մարզական միջոցառումներ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ զինծառայողներն ուժերն են չափել տարբեր մարզաձևերում:
Ըստ աղբյուրի՝ լավագույն արդյունք գրանցած զինծառայողները խրախուսվել են ստորաբաժանումների հրամանատարների կողմից։