Մարզպետարաններում լայնածավալ օպտիմալացման արդյունքում կկրճատվի աշխատակազմի 30 տոկոսը

Ամենադիտվածներ

0F5AB7B8-ED2C-4817-9375-40DAFFDBCA51_w1023_r1_s

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարզպետարաններում պատրաստվում են լայնածավալ օպտիմալացման` աշխատակազմի մինչև 30 տոկոսի կրճատմամբ: Սակայն, աշխատանքային ֆոնդը մնալու է անփոփոխ:

Փաստորեն ստացվում է` մարզպետարանների աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Մարզպետարաններում կրճատումները սկսվել են հայեցակարգային պաշտոններից:

Ըստ մեր տեղեկությունների` կրճատումների ժամանակ շեշտը դրվելու է այն բաժինների և վարչությունների վրա, որոնք ուռճացված են, այսինքն` շատ ավելի մարդիկ կան աշխատող, քան իրականացվող գործառույթների համար հարկավոր է:

Կրճատումներ են լինելու այն բաժիններում, որտեղ գործառույթները կրկնվում են: Օրինակ` գոյություն ունի իրավաբանական առանձին բաժին, և կա վարչություն, որը իր մեջ ներառում է նաև իրավաբանի հաստիք:

Օպտիմալացման հետ կապված կրճատումներ լինելու են նաև տեղակալների մասով: Յուրաքանչյուր մարզպետ ունի 3 տեղակալ, որն ավելի քան ճոխություն է այս պայմաններում: Դա իրենից ենթադրում է նաև տեղակալների վարորդների հաստիքների կրճատում»:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ