Շիրակի մարզպետն ազատվեց պաշտոնից․ ո՞վ կփոխարինի նրան

Ամենադիտվածներ

42080

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց՝ Հովհաննես Հարությունյանին Շիրակի մարզպետի պաշտոնից ազատելու մասին։

Որոշումն ընդունվել է միաձայն։

Այս պահին խոսակցություններ են շրջանառվում, որ մարզպետի պաշտոնում նշանակվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը մարզպետ էր նշանակվել այս տարվա հունվարի 21-ին։

 

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ