Այսօր ԱԺ-ում ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը խոսելով Արտաքին գործերի նախարարության 2022 թվականի նախատեսվող բյուջեից, նշեց, որ 2021 թվականի համեմատ այն ավելացել է 412 միլիոն դրամով ու կազմում է՝ 18,65 միլիարդ դրամ։
Խաչատրյանն ասաց, որ ԱԳՆ-ն 2022-ի համար ունի 5 ծրագիր ու 8 միջոցառում։
ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն էլ խոսեց նախարարության առաջնահերթություններից։ Նա ասաց, որ ՀՀ-ի համար արտաքին քաղաքական առաջնահերթությունը Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումն է, ապաշրջափակումը և տարածաշրջանում խաղաղությունը։
Իսկ Արցախյան հիմնախնդրի մասով Հայաստանի դիրքորոշումը հետևյալն է․ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո է հնարավոր հասնել ԼՂ հարցի տևական կարգավորմանը՝ հիմնված հայտնի սկզբունքների վրա, ընդգծեց Գևորգյանը։