Տեղեկատվության ստուգման կենտրոնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ մարզպետների՝ դարձյալ պարգևատրման մասին լուրերը կեղծ են.
«Երեկ՝ հունիսի 10-ին, մամուլում գրվեց, որ մարզպետները դարձյալ պարգևատրել են իրենց։ Խոսքը մասնավորապես գնում էր Լոռու և Տավուշի մարզերի մասին։ Նշվում էր, որ մարզպետարանների աշխատակիցները ստացել են եռամսյակային պարգևավճար, չպարգևատրված աշխատակիցներ չկան:
Տավուշի և Լոռու մարզպետարաններից, սակայն, հայտնում են, որ այս տարի պարգևատրվել են մեկ անգամ՝ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով, որից հետո այլ պարգևատրում չի եղել։ Մամուլում տարածված տեղեկությունը հենց այդ հին տվյալներն են, որոնք կրկին դրվել են շրջանառության մեջ»:
https://www.facebook.com/infocheck.am/posts/369712826990076