fbpx
Մարզեր

Մարզպետը ներկայացրել է Արամուսի ղեկավարի նոր պաշտոնակատարին

Կոտայքի մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն Արամուսի համայնքապետարանի աշխատակազմին և ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներին ներկայացրեց համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Տիգրան Գեղամյանին:

Հիշեցնենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը, ով համայնքը ղեկավարում էր 2002 թվականից՝ շուրջ 18 տարի:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի դիմումը՝ Արամուս համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի լիազորությունները և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին:

Ողջունելով և շնորհավորելով Արամուս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանին՝ մարզպետն իր գործուն աջակցությունը հայտնեց նրան։

Արամուսն Աբովյանի տարածաշրջանի կարևորագույն համայնքներից մեկն է: Մատնանշելով համայնքում առկա խնդիրների ծավալը՝ մարզպետը հույս հայտնեց, որ Տիգրան Գեղամյանն իր աշխատասիրության և երիտասարդական ավյունով լի նոր գաղափարների շնորհիվ ամենասեղմ ժամկետներում կյանքի կկոչի որակապես նոր համայնք ունենալու տեսլականը։

Համայնքում հրատապ բարեփոխումների կարիք կա և այդ բարեփոխումները պետք է սկսվեն այսօրվանից ու իրականանացվեն փոխվստահության ու փոխհամաձանության մթնոլորտում:

Մարզպետը միաժամանակ խոսեց Արամուս համայնքում պետության համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, մասնավորապես՝ մանկապարտեզի կառուցման մասին, որի որակյալ և սահմանված ժամկետում իրականացման նկատմամբ հատուկ հսկողություն պետք է սահմանվի»։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2682792012042804&id=2059437317711613&__cft__[0]=AZWDCOTwkILgV6omyfG8J0KD4pItYSnNxlQ6zCtzrK1J8ov7qPavDbdw2tpG651JRgQAkBWVZLz00YGT90ycuOWXLp8rc0Reao-k5_EI8mmRWw0V4CqLhgnVbyNPk_zYgM15-fQ4MDmKFUmM0YHCOiMZLqWap_qj7Kh7VPM9lXEMXw&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ