Նոյեմբերի 7-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ղեկավար կազմի ներկայացուցիչներին՝ կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Միքայել Խարապյանի գլխավորությամբ։
Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, համահայկական խնդիրների լուծմանն առնչվող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և ՌԱԿ միջև համագործակցության հեռանկարային ուղղությունների շուրջ, որի ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրել են Արցախում կուսակցության կողմից նախատեսվող առաջիկա ծրագրերը։ Մասիս Մայիլյանն իր պատրաստակամությունն է հայտնել ՝ հնարավորինս աջակցելու նշված ծրագրերի իրագործմանը։
Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԳՆ պաշտոնական կայքից։