fbpx
Գիտություն

Մասկը ցուցադրել է դեպի Լուսին ու Մարս թռիչքներ իրականացնող նոր տիեզերանավը

SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը ներկայացրել է նոր տիեզերանավ: Տիեզերանավը, որը կոչվում է Spaceship-ը, ուղեծիր կարող է ուղարկվել առաջիկա 6 ամիսների ընթացքում:

«Դա անհավատալի է, բայց ես կարծում եմ՝ մենք ուզում ենք ուղեծիր հասնել 6 ամսից»,-նշել է Մասկը: Ըստ նրա՝ բազմակի օգտագործման աստղագնացը կարող է մարդիկ տեղափոխել Լուսին ու Մարս:

Ինչպես նշվում է SpaceX-ի Instagram-ի էջում՝ աստղագնացը կարող է տեղ հասցնել նաև բավարար քանակությամբ ուտելիք ու մարդ՝ լուսնային բազա և մարսյան քաղաքներ հիմնելու համար։

Տիեզերանավի երկարությունը 50 մետր է, տրամագիծը՝ 9 մետր: Առանց վառելիքի կշռում է 120 տոննա, կարող է բարձրացնել մինչև 150 տոննա բեռ և Արեգակնային համակարգի ցանկացած կետ հասցնել 100 մարդու: Ըստ հաղորդագրության՝ տիեզերանավի նախատիպը առաջիկա 1-2 ամսվա ընթացքում փորձնական վերելք կկատարի մինչև 20 կմ բարձրության վրա:

Վերեվ