Աշխարհ

Բրիտանիան մշտապես պատերազմի վիճակում է կիբեռգրոհների պատճառով

Մեծ Բրիտանիան մշտապես պատերազմի վիճակում Է Ռուսաստանի եւ այլ պետությունների տարածքից կիբեռգրոհների պատճառով: Այս մասին, ինչպես փոխանցում է Daily Telegraph-ը, ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ գեներալ Նիկոլաս Քարտերը:

«Մարտական գործողությունների փոփոխվող բնույթը ցույց Է տալիս, որ խաղաղության եւ պատերազմի միջեւ սահմանները ջնջվում են»,-մեջբերում Է հրատարակությունը Քարտերի հայտարարությունը:

Գեներալի կարծիքով՝ ներկայում հիմնական սպառնալիքը կապված Է տեղեկատվական տարածության հետ եւ բխում Է Ռուսաստանի եւ Չինաստանի տարածքից:

Daily Telegraph-ի հաղորդմամբ՝ իր ելույթում Քարտերը խոստացել Է, որ Մեծ Բրիտանիան իր հակառակորդների գործողություններն առանց պատասխանի չի թողնի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ