Մայիսի 1-ին Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանի եւ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ հյուրընկալվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Հյուրերը ծանոթաել են բացառիկ ձեռագրերի հավաքածուներին, հայ մշակույթի պատմությանը:
Նույն օրը պատվիրակության անդամներն այցելել են Կապույտ մզկիթ: