Նովակ Ջոկովիչը Miami Open մրցաշարի երրորդ շրջանում հաղթել է արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսին: Հանդիպումը տևել է 1 ժամ 59 րոպե և ավարտվել է 7:5, 4:6, 6:1 հաշվով:
Հանդիպման ընթացքում Ջոկովիչի ակտիվում գրանցվել է 3 կրկնակի սխալ, 5 բրեյք–փոինթ՝ 12 հնարավորից, իսկ Դելբոնիսի ակտիվում՝ 7 էյս, 5 կրկնակի սխալ, 3 բրեյք–փոինթ:
Ջոկովիչը կմրցի Ռոբերտո Բաուտիստա–Ագուտի հետ մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգրի համար: