ԱՄՆ-ում այսօր՝ մայիսի 2-ին լրանում է Իրանի դեմ նավթային պատժամիջոցներից բացառությունների ժամկետն իրանական նավթ ներմուծող երկրների նկատմամբ։
Այդ երկրներն են՝ Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան և Թուրքիան։ Նրանք ժամանակ էին ստացել Վաշինգտոնից մինչև մայիսի 2-ը, որպեսզի գտնեն նավթի գնման այլընտրանքային աղբյուր։