1997 թվականից մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, իրենց օրն են համարում նաև երկրապահները: Այս որոշումը կայացվել է ԵԿՄ 3-րդ համագումարի ընթացքում:
Իսկ 2002-ի փետրվարից այս օրն ամրագրվեց նաև պետական տոնացույցում: Այս տոնին, սովորաբար, տեղի է ունենում ԵԿՄ բարձրագույն պարգևի՝ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի հանձնման արարողությունը։