fbpx
Հասարակություն

Մայիսի 5-ից ուժի մեջ կմտնեն երթևեկության մի շարք փոփոխություններ

Մայիսի 5-ին ճանապարհային երթևեկության մի շարք փոփոխություններ ուժի մեջ կմտնեն, այդ թվում`այսպես կոչված «վաֆլիները» և խնդրահարույց խաչմերուկներում նորից կգծանշվեն «վաֆլիներով», կդրվեն ճանապարհային նշաններ և խախտողնրը կտուգանվեն 5000 դրամով: Այս մասին ապրիլի 30-ին ասաց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը:

ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանն էլ մանրամասնեց, որ մայիսի 5-ից նաև այլ փոփոխություններ են սպասվում:

«Եթե փորձենք ամենակարևորներն առանձնացել, ապա գիտեք, որ փորձնական եղանակով մոտ մեկ տարի կիրառեցինք նաև ճանապարհային նշանների եղանակով, որ շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկի ներսում գտնվող վարորդն ունի առավելություն ներս մտնողի հանդեպ: Հիմա արդեն կանոնն է փոխվել, և մայիսի 5-ից ՀՀ բոլոր շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկներում, որտեղ չեն լինի տեղադրված հակառակ ճանապարհային նշաններ, որ դրսից մուտք գործողն ունի առավելություն, կանոնի ուժով շրջանաձև երթևեկության մեջ գտնվող վարորդը կունենա առավելություն»,- նշեց նա:

Փոփոխություններ են կատարվելու նաև ճանապարհային նշանների խմբերում, ավելացվելու են հետիոտներին և հեծանիվներին վերաբերող ճանապարհային նշաններ, ինչպես նաև որոշակի ցուցանակներ են ավելացվելու՝ կապված էլեկտրոմոբիլների կիրառման կանոնների հետ՝ նշելու համար դրանց լիցքավորման կայանները, ժամանակավոր ճանապարհային նշանների հետ կապված և այլն:

Արման Չիլինգարյանը, անդրադառնալով քարսիթներին՝ ասաց. «Դրանց հետ կապված դրույթի փոփոխությունը բաժանվել է 2 մասի: Մինչև 7 տարեկանների համար փոխադրումը նախատեսվում է միայն մանկական պահող հարմարանքների միջոցով, իսկ 7-12 տարեկանների դեպքում՝ կախված երեխայի կենսաչափական տվյալներից՝ քաշից և հասակից, կարող է օգտագործվել միայն ամրագոտին և ոչ թե պահող հարմարանքը, ինչպես նախկինում սահմանվում էր»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ