Սպառնացողը Քոչարյանը կլինի, Սերժը, թե Վանեցյանը, ոչ մի միջոցի առաջ կանգ չենք առնելու․ Արման Բաբաջանյան

Ամենադիտվածներ

Ինչո՞ւ հրաժարականի և ոչ արտահերթ ընտրության պահանջ․ Բաբաջանյան

Արման Բաբաջանյանը գրել է․

«Ոչ մի միջոցի առաջ կանգ չենք առնելու՝ սպառնացողը Քոչարյանը կլինի, Սերժ Սարգսյանը, թե Վանեցյանը։ Մեր ողջ ներուժը պատրաստ է ժողովրդի իշխանությունը պաշտպանելու համար:

Փողոցային պայքա՞ր եք ուզում, կստանաք փողոցային հակապայքար։ Ցնցո՞ւմ եք ուզում, ուրեմն պատրաստ եղեք, ամենադաժան ժողովրդական հաշվեհարդարի։

Ժողովրդի իշխանությունը պաշտպանելու միջոցների մեջ խտրություն չի դրվելու։

Մենք պատրաստ ենք համերաշխ համակեցության և աշխատանքի։ Չե՞ք ուզում, ուրեմն պատրաստվեք դիմահար ճակատամարտի։
Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի ժողովրդավար ապագան անքննելի ու անշրջելի իրողություններ են։
Մնացյալ ամեն ինչ ստորադաս է»։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ