Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 53-ամյա Մայք Թայսոնը հրաժարվել է մենամարտ անցկացնել MMA-ի լեգենդ Վանդերլեյ Սիլվայի հետ:
Հայտնի է, որ Վանդերլեյի հետ մենամարտելու համար Թայսոնին առաջարկել են 18 միլիոն դոլար, սակայն բռնցքամարտիկը հրաժարվել է ռինգ դուրս գալ առանց բռնցքամարտի ձեռնոցների:
Այս մասին տեղեկացնում է BJ Penn-ը:
Սպասվում է, որ առաջիկայում Թայսոնը կմասնակցի բռնցքամարտի ցուցադրական բարեգործական մենամարտի։