Արցախի տեղեկատվական շտաբը գրառում է կատարել Facebook-ում: Շտաբը հայտնում է, որ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է հաստատվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ: Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Այս պահին մեկուսացված է 79 քաղաքացի:
Հիվանդությունը, ընդհանուր առմամբ, հաղթարել է 43 քաղաքացի: Թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1224 նմուշառում:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/151047076536081