Ամանորն ու Սուրբ Ծնունդը Երևանում դիմավորել ցանկացողներին սպասվում է հետաքրքիր ծրագիր, որը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է կառավարության աջակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի Facebook-ի էջը։
Քաղաքապետարանում քննարկում է հրավիրվել տոնական գլխավոր միջոցառումների կազմակեպման ու անցկացման, քաղաքի ձևավորման և տեխնիկական մի շարք այլ հարցերի շուրջ:
«Այս տարի պետական բյուջեից բավական միջոցներ են հատկացվել Ամանորի միջոցառումների կազմակերպման համար: Սպասվում է հետաքրքիր ծրագիր: Այս օրերին ակտիվ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, որոնք պետք է ժամանակին ավարտենք: Այս տարի սպասվում է նաև զբոսաշրջիկների զգալի հոսք»,-նշել է քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Հաշվի առնելով, որ հիմնական միջոցառումները կլինեն Հանրապետության հրապարակում, քննարկվել են դեպի տոնածառ տանող կամրջի, Սուրբ ծննդյան տոնավաճառի տաղավարների, շատրվանների հատվածում նոր ձևավորումների տեղադրման և անհրաժեշտ կոմունիկացիաների ապահովման վերաբերյալ մի շարք հարցեր: Կամրջի մոնտաժման ընթացքում կլինեն երթևեկության որոշակի փոփոխություններ, ինչի մասին հանրությունը կիրազեկվի:
«Միջոցառումներն այս տարի իրենց ձևաչափով լինելու են աննախադեպ: Սա բավական մեծ և պատասխանատու գործ է: Ծրագիրն իրականացվելու է մի շարք գերատեսչությունների համատեղ ուժերով: Այստեղ մեծ անելիք ունենք նաև մասնավոր հատվածի հետ»,- ասել է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:
Միջոցառումների օրերին որոշակի վայրերում ոստիկանության, շտապբուժօգնության և համապատասխան այլ ծառայությունները կսահմանեն հերթապահություն:
https://www.facebook.com/Yerevanofficial/posts/2518678601514588?__xts__[0]=68.ARDa583FtU8pWdkBv78wBHNhXbvVQ90_QtlGcz4Ju_cb-nNq01o9Gd7iSykjinwcB_mnycZLmnlULlC9V9oD5ycUyjLGvEht1mFBdgtnf473Yx0BAnhILw7-Md1myxaAzYuRdtdfE1xYivbd9BrBmVLwKEIs3evsxw59yZePn-FtprUlBV6jj97yfHfHyWzQbCZ8aMawJK144Rj4Wai_vVk_XF9z4WYz72lD6Q3-_o9zdEFBaml79uHXFGd61ni7oXHAevR2b7jJTP3NxUqvG6L8cP79W7Jr6JSvSpV4eQdJndL5fUrAj-N-lwqaQQLh4_G26AO4DrWrPOHdG0xMq5Z69DiL&__tn__=-R