fbpx
Սպորտ

Մբապեն Բեյլից տուն է գնել Մադրիդում

Կիլիան Մբապեն Գարեթ Բեյլից 11 միլիոն եվրոյով տուն է գնել Մադրիդում։

Ըստ OK Diario-ի՝ բանակցությունները հեշտ չեն եղել. սկզբում Բեյլը պահանջել է 13 միլիոն եվրո, բայց հետո ընդունել Մբապեի առաջարկը։ Տունը շուկայում է 2022 թվականի հունիսից, երբ Գարեթը հեռացավ Մադրիդից։

Տունը գտնվում է Լա Ֆինկա շրջանում՝ Մադրիդի ամենաթանկ շրջաններից մեկում։ Այն ունի ութ ննջասենյակ, որոնցից յուրաքանչյուրը կցված է սանհանգույցով։ Ներսում կա նաև լողավազան, սաունա և մարզասրահ։ Բացի այդ, գույքն ունի սեփական գոլֆի դաշտ, ֆուտբոլի դաշտ և բասկետբոլի դաշտ: Առանձնատունն ունի յոթ փակ ավտոկայանատեղի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն 18 միլիոն եվրոյով առանձնատուն է գնել Մադրիդում՝ Սերխիո Ռամոսի և Ռիչարդ Գիրի տների կողքին։

OK Diario-ն նաև հրապարակել է տան և շրջակա տարածքի լուսանկարները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ