fbpx
Սպորտ

Մբապեն հիացած է 38-ամյա Իբրահիմովիչի խաղով

«Միլանի» 38-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դուբլ է ձևակերպել «Սամպդորիայի» դեմ խաղում, որի շնորհիվ իր թիմը հաղթել է 4-1 հաշվով:

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, հիացած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի խաղով, Twitter-ի իր էջում կիսվել է իր տպավորություններով։

«Հիմա դիտում եմ «Միլանի» խաղի կրկնությունը: Ի՝նչ՜ հրաշալի խաղացող է Զլատանը: 38 տարեկան 😳😳😳 », – գրել է Մբապեն։

Ավելի վաղ Իբրահիմովիչը ևս հանդես է եկել ՊՍԺ-ում, բայց Զլատանն ու Կիլանը թիմակից չեն եղել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ