fbpx
Սպորտ

Մբապեն մերժել է ՊՍԺ-ին

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մպաբեն վերջնականապես որոշել է հեռանալ ՊՍԺ-ից:

Նշվում է, որ ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել ֆրանսիական ակումբի հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2022-ի ամռանը: ՊՍԺ-ն նրան առաջարկել է 6 տարվա պայմանագիր՝ տարեկան 36 միլիոն եվրո աշխատավարձով:

Ֆուտբոլիստը մտադիր է այս ամռանը տեղափոխվել «Ռեալ», որը պատրաստ է 150 միլիոն եվրո վճարել նրան ձեռք բերելու համար: Ֆրանսիայի նախորդ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 31 խաղի, դարձել 27 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ