ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հերքել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը ցանկանում է փոխել ակումբը փարիզցիների ղեկավարության անկատար խոստումների պատճառով։
«Մարդիկ կարող են մտածել, որ ես կապ ունեմ այս տեղեկատվության հետ, բայց ես ընդհանրապես կապ չունեմ դրա հետ։ Կարող եմ միայն ասել, որ դա բացարձակ սուտ է։ Ես շատ երջանիկ եմ ՊՍԺ-ում։ Ինձ համար ամենակարեւորը ֆուտբոլ խաղալն ու խաղադաշտում առավելագույնը ցույց տալն է»,- ասել է ֆուտբոլստը։
Նրա խոսքով՝ թիմը կենտրոնացած է հաղթանակների և գավաթների համար պայքարի վրա։