Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի «Ռեալ» տեղափոխության հնարավորությունը։
«Ոչինչ ասել չեմ կարող: Իր ապագայի վերաբերյալ որոշում կարող է ընդունել միայն Մբապեն: Այժմ նա ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է, իսկ մենք պետք է սպասենք և տեսնենք՝ արդյոք ապագայում որևէ բան կփոխվի:
Մբապեն երբեք չի թաքցրել, որ երազում է խաղալ «Ռեալում»: Այդ մասին նա բազմիցս հայտարարել է», – Զիդանի խոսքերը մեջբերում է AS-ը:

