ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին անդրադարձել է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի խաղին: Այս մասին հայտնում է Tuttosport-ը:
«ՊՍԺ-ի ֆուտբոլիստներից կառանձնացնեմ Նեյմարին, սակայն այնտեղ է խաղում նաև Մբապեն, որը հրաշալի մարզավիճակում է գտնվում:
Մբապեն 20 տարեկան է և համարվում է աշխարհի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկը: Կցանկանայի Մբապեին տեսնել «Յուվենտուսում»,- նշել է Պլատինին: