«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապպեն պետք է շարունակի պայքարը Չեմպիոնների լիգայում խաղաժամանակ ստանալու համար։ Նա նախքան «Բրյուգե»-ի դեմ խաղը երեք անգամ մնացել էր պահեստայինների նստարանին, քանի որ վերջնականապես չէր ապաքինվել մկանների վնասվածքից:
Չորեքշաբթի երեկոյան «Բրյուգե»-ի դեմ խաղում ֆրանսիացին խաղադաշտում ընդամենը 40 րոպե անցկացրեց։ Ֆրանսիացի հարձակվողին հաջողվեց հեթ-տրիկ ձևակերպել և օգնել Փարիզյան ակումբին ապահովել հաղթանակը 5-0 հաշվով:
Այնուամենայնիվ նույնիսկ այսպիսի հոյակապ ձեռքբերումը 20-ամյա հարձակվողի համար բավարար չէր և հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նա արտահայտեց իր դժգոհությունը, մեկնարկային կազմում հայտագրված չլինելու համար։
«Ես ուզում էի մեկնարկային կազմում տեղ գտնել: Ես մտածում էի սկզբից խաղալու մասին: Դա մարզչի որոշումն է, ստիպված ենք այն ընդունել: Ես ուզում էի ևս մեկ անգամ ցույց տալ, որ առանց ինձ դժվար է հաղթանակի հասնել: Մկանների վնասվածքի պատճառով ՊՍԺ-ի կազմում Օգոստոսից ի վեր չեմ խաղացել»,- Մբապպեի խոսքերն է փոխանցում AS-ն:
Մբապպեի մեկնաբանությունները այնքան էլ դուր չեն եկել Ֆրանսիայի նախկին միջազգային և լրատվամիջոցների հարցերով փորձագետ Քրիստոֆեր Դուգարիին, որը համեմատել է Մբապեի եսասիրական վերաբերմունքը վերջինիս խաղընկեր Նեյմարի հետ:
«Դա անշնորքություն էր»,- ասել է Դուգարը ֆրանսիական RMC հեռուստաալիքին:
«Ես մի փոքր նեղված եմ, բայց չեմ ուզում, որ Մբապպեի հետ իմ երազանքները կոտրվեն: Կարծում եմ, որ նա վերածվում է Նեյմարի: Նրա մոտ մեծացել է սեփական ես-ի նկատմամբ կենտրոնացվածությունը»:
«Բրյուգե»-ի դեմ իր հեթ-տրիկով Մբապպեն դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, որը 20 տարեկանում Չեմպիոնների լիգայում 15 գոլ է խփել ՝ 306 օրվա ընթացքում ։ Մբապպեն գերազանցել է նույնիսկ Լիոնել Մեսիի ռեկորդը։ Արգենտինացին նման հաջողության էր հասել 21 տարեկան և 288 օրեկան հասակում: