fbpx
Աշխարհ

Մեծ Բրիտանիան ապրիլին կխստացնի ներդրողի այցագրի տրման կանոնները

Մեծ Բրիտանիայի իշխանություններն ապրիլին կխստացնեն ներդրողի այցագրի տրման կանոնները՝ թագավորության տարածքում կազմակերպված հանցավորության եւ փողերի լվացման դեմ պայքարի շրջանակում: Մարտի 7-ին այս մասին իր կայքում գրում Է The Financial Times (FT) թերթը:

Թերթի տեղեկավտության համաձայն՝ ներքին գործերի նախարարությունը կսահմանի կանոն, որին համապատասխան Tier 1 կատեգորիայի ներդրողի այցագրի հայցորդները պետք Է հաստատեն, որ իրենք առնվազն երկու տարի տնօրինում են 2 միլիոն ֆունտ ստեռլինգից (2,55 միլիոն դոլարից) ավելի միջոցներ: Առաջ այդ ժամկետը կազմում Էր 90 օր:

Բացի դրանից, այսպես կոչված ոսկե այցագրերի հավակնողները, որոնք հետագայում մշտական կեցության վկայագիր, իսկ այնուհետեւ նաեւ պարզեցված ընթացակարգով բրիտանական անձնագիր ստանալու իրավունք են ընձեռում, պետք Է միջոցներ ներդնեն բրիտանական գործարարության զարգացման բնագավառում: Ըստ որում արժեթղթերում ներդրումներ կատարողները նման այցագիր ստանալ չեն կարող:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 10 տարվա ընթացքում պատկառելի վճարի դիմաց Միացյալ Թագավորությունում կեցության վկայագիր ստանալուց օգտվել Է ավելի քան 3 հազար մարդ, ընդ որում նրանց 60 տոկոսը կազմել են Ռուսաստանի եւ Չինաստանի քաղաքացիները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ armenpress.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ