Մեծ Բրիտանիայում կորորոնավիրուսի պատճառով կառանտինային միջոցառումները շարունակվում են:
Լեյբորիստական կուսակցությունը պատրաստվում է աջակցել կառավարությանը, որը անհրաժեշտության դեպքում ցանկանում է նոր արգելքներ սահմանել: Այս անգամ արգելվելու են մաքուր օդին դրսում կատարվող մարմնամարզությունները:
Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քեյր Սթարմերը հայտնել է, որ իշխանությունը ուշադրություն կդարձնի բոլոր այն գործոններին, որոնք կնպասեն մահացության կրճատմանը:
«Ես չեմ պատրաստվում պահանջել անհնարինը»,-հավելել է նա:
Սթարմերը նաև հայտնել է, որ կառավարությունը սխալներ է գործել, որոնց մասին կուսակցությունը պատրաստվում է բարդ հարցադրումներ անել:
Այս մասին հայտնում է BBC News-ը:
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։