Մեծ Բրիտանիայի Բրիլլինգհերսթ գյուղում խոտհնձիչներով մրցարշավ է անցկացվել: Առաջնությունը տեղի է ունեցել խոտածածկ ավտոճանապարհի վրա: Նման բնույթի մրցարշավն անցկացվում է դեռևս 1973 թվականից:
Մրցարշավի ժամանակ խոտհնձիչների ածելիները հանվում են, անվտանգությունից ելնելով, սակայն շարժիչը պահպանվում է: