Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին այդպես էլ չհաջողվեց տեղափոխվել մեկ այլ ակումբ։ Բրազիլացի ֆուտբոլիստը ակումբային փոփոխություն կարող է կատարել հունվարին։
Tuttosport-ի տեղեկությունների համաձայն՝ փարիզյան ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն ցանկանում է վաճառել Նեյմարի տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։Սպորտային տնօրենը հոգնել է Նեյմարի շրջապատի կողմից ակումբի վրա կատարած մեղադրանքներից և ամենատարբեր ասեկոսեներից։
Tuttosport-ի հաղորդմամբ՝ բրազիլացի հարձակվողի գլխավոր հավակնորդներն են իսպանական երկու գրանդները՝ Կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»:
Ավելի վաղ նշվում էր, որ բրազիլացուն ցանկանում է ձեռք բերել նաև «Յուվենտուսը»: