fbpx
Կառավարություն

ՄԵծամորի ԱԷԿ-ը հրթիռակոծելու սպառնալիքը պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա

Այսօր` հուլիսի 23-ին, տեղի ունեցած կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետը խոսեց Ադրբեջանի սպառնալիքների մասին:

Վարչապետը հայտնեց, որ անցած այս օրերին միջազգային համայնքի առջև մենք ցուցաբերեցինք պատասխանատու և վստահ պահվածք:

«Մենք հավատարիմ մնացինք կրակի դադարեցման 3 պայմանավորվածություններին, որոնք հաջորդաբար խախտվում էին Ադրբեջանի կողմից, ամեն անգամ նրա զինված ուժերին պատճառելով նոր կորուստներ: Մենք հանդես չեկանք Ադրբեջանի ժողովրդին և նրա քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված սպառնալիքներով անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի ՊՆ-ն սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը: Այս սպառնալիքը պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետեւ ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը»:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ